ՀՀ ԱԳ նախարար. «Բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը մնում է օրակարգում»

787

Մենք պատրաստ ենք առաջիկայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը։ Այս մասին հունվարի 22-ին ՀՀ ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Մենք փորձում ենք ուրվագծել համանախագահների հետ նաեւ այն, թե ինչպես պետք է աշխատենք այս տարի:

Մենք պայմանավորվածություն ունենք այն մասին, որ կարող ենք առաջիկայում հանդիպել։ Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ ցանկացած պահի պատրաստ ենք բանակցությունների»,- հայտարարել է Մնացականյանը։

Նախարարը նաև նշել է, որ մեծ նշանակություն է տալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Արցախի Հանրապետության մասնակցությանը։

«Հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին Ղարաբաղի մասնակցության հարցը մնում է օրակարգում այն պատճառներով, որ բազմիցս բացատրել ենք։ Շատ կարևոր է բանակցություններում այն սուբյեկտի մասնակցությունը, որը ունի ընտրված իշխանություններ, հանդիսանում է սուբյեկտ եւ քաղաքական միավոր»,- ասել է ԱԳ նախարարը։