Աբու Դաբի քաղաքի կենտրոնում՝ Համդան փողոցի շենքերից մեկում գազի բալոնի պայթյուն է որոտացել, որի հետևանքով բռնկվել է հրդեհ։
Աբու Դաբիի քաղաքացիական պաշտպանության վարչության աշատակիցները մարել են կրակը, նախազգուշական նպատակով տարհանել են շենքի բնակիչներին։ Հաղորդվել է,որ պայթյունը պատճառել է միայն նյութական վնաս։
Իր հերթին Աբու Դաբիում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է իր քաղաքացիներին ԱՄԷ-ի մայրաքաղաքի վրա հնարավոր հրթիռային կամ անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։
Դեսպանատունը Աբու Դաբիում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել հետևել անվտանգության մի շարք միջոցառումներին և զգոն լինել։
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում Եմենի հուսիները բազմիցս թիրախավորել են ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբիին բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերի հարձակումներով, որոնցից մեկի հետևանքով սպանվել են 3 խաղաղ բնակիչներ։