Իրաքը նախատեսում է ուժեղացնել իր պաշտպանունակությունը օդային և ցամաքային ոլորտներում՝ գնելով անօդաչու թռչող սարքեր, տանկեր և հրետանիներ, ինչպես նաև ձեռք բերելով մի քանի պաշտպանական համակարգեր:
Իրաքյան INA լրատվական գործակալությունը հայտնել է, որ Բաղդադը «նախատեսում է ավելացնել տանկերի թիվը, դիվիզիաներն ու գումարտակները՝ իրաքյան բանակի հնարավորություններն ուժեղացնելու համար»՝ նշելով, որ ներկայումս կիրառվում են ամերիկյան «Abrams» և ռուսական «Т-90» տանկերը:
Կայքը նաև տեղեկացրել է, որ «Իրաքը մտադիր է բարձրաստիճան պատվիրակություն ուղարկել Ռուսաստան, Ֆրանսիա և Պակիստան՝ ժամանակակից անօդաչու թռչող սարքեր և տանկեր ձեռք բերելու համար»։
Ավելի վաղ Իրաքի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կասեմ Ալ-Մուհամմադին հաստատել էր, որ նոր պայմանագրեր կան Ֆրանսիայից ժամանակակից անօդաչու թռչող սարքերի և հրետանու գնման վերաբերյալ:
Նա նաև ընդգծել է, որ «Իրաքը ծրագրում է ավելացնել դիվիզիաների և բրիգադների թիվը՝ իրաքյան բանակի հնարավորությունները մեծացնելու նպատակով»։