Սիրիայում զինվորական ավտոբուսում տեղադրված պայթուցիկ սարք է պայթել, որի հետևանքով կա մեկ զոհ:
Սիրիական SANA-ն, հղում կատարելով տեղական ռազմական աղբյուրին, հայտնել է, որ «Դամասկոսում՝ մաքսակետի մոտ այսօր առավոտյան ժամը 7:25-ի սահմաններում զինվորական ավտոբուս է պայթել»: Աղբյուրի հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքերը տեղադրվել են ահաբեկիչների կողմից: Պայթյունի հետևանքով սպանվել է մեկ զինծառայող, ևս 11-ը վիրավորվել են:
Նշենք, որ անցած տարի հոկտեմբերի 20-ին Դամասկոսում՝ Ջիսր Ալ-Ռայիս թաղամասում ավտոբուս Էր պայթել երկու ականից, որոնք տեղադրված են եղել մայրաքաղաքի Հաֆեզ Ալ-Ասադ կամրջի մոտ: Սպանվել էին 13 սիրիացի զինծառայողներ, տուժել՝ ևս երեք մարդ: