Զարիֆ. «Իրանը բաց է հարևանների հետ երկխոսության համար»

753

Թեհրանը բաց է հանուն տարածաշրջանի անվտանգության և կայունության հարևան պետությունների հետ երկխոսության համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Զարիֆը Twitter-ում մասնավորապես գրել է.

«Իրանը իր հարևանների հետ բաց է երկխոսության համար, և մենք հայտարարում ենք ցանկացած հավելյալ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին, որը բխում է տարածաշրջանի շահերից»:

Զարիֆի խոսքով՝ Թեհրանը ողջունում է «ցանկացած քայլ, որը վերածնում է տարածաշրջանի ազգերի հույսերն ու նրանց կայունություն ու բարգավաճում հաղորդում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել է, որ «կան տարբերություններ Վաշինգտոնի և Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»:

Նրա կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ տարաձայնությունների լուծումն օգուտ կտա ամբողջ Մերձավոր Արևելքին: