Թբիլիսիում Հոլոքոստի զոհերի հիշատակի հուշակոթող կտեղադրվի

848

Թբիլիսիում կտեղադրվի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Թբիլիսիի քաղաքային խորհրդի (Սակրեբուլո) անվանումների և խորհրդանիշների հանձնաժողովը։

Հանձնաժողովի նախագահ Թինաթին Նիբլոշվիլին թեման քննարկել է Վրաստանում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռան Գիդորի հետ։

«Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է, որը նշվում է աշխարհի մի շարք երկրներում։ Հաշվի առնելով մեր ժողովուրդների միջև բազմադարյա բարեկամությունը՝ Թբիլիսին կմիանա այդ երկրներին և մեր քաղաքում կհայտնվի Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող»,  — հայտարարել է Նիբլոշվիլին։

Հունվարի 27-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 2005թ․ նոյեմբերի 1-ի որոշմամբ նշվում է որպես Հոլոքոստի զոհերի հիշատակի համաշխարհային օր։ Դա այն օրն է, երբ ռուսական զորքերն ազատագրեցին Օսվենցիումի համակերնտրոնացման ճամբարը։