Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է Ուկրաինայում հայ զինծառայողի ենթադրյալ մասնակցության մասին սոցիալական ցանցերում տարածված լուրը:
ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը Twitter-ում հերքող գրառում է արել՝ նշելով. «Ուկրաինայում Հայաստանի Զինված ուժերի զինծառայողի ենթադրյալ ներգրավվածության մասին սոցցանցերում տարածվող լուրն ամբողջությամբ ապատեղեկատվություն է»։
Ավելի վաղ «Տելեգրամ»-ի ալիքներից մեկն տեղեկություն էր տարածել, թե Խարկով քաղաքում Ուկրաինայի դեմ գործողություններին հայ զինծառայող է մասնակցում: