Ադրբեջանական նավթն էժանացել է։ Ադրբեջանական Ազերի-Չըրաղ–Գյունեշլլի նավթահանքից արդյունահանվող CIF տեսակի նավթի մեկ բարելը իտալական Աուգուստա նավահանգստում հունվարի 23-ին վաճառվել է 65․71 դոլարով։ Դա 1․23 դոլարով պակաս է նույն նավթի վաճառքի նախորդ գնից։
Իսկ թուրքական Ջեյհան նավահանգստում Azeri Light տեսակի նավթի գինը կազմել է 64․36 դոլար/բարել, ինչը 1․16 դոլարով պակաս է նախորդ ցուցանիշից։
Ադրբեջանը Azeri Light տեսակի նավթն արդյունահանում է 1997 թվականից և արտահանում ԲաքուԹբիլիսի-Ջեյհան և Բաքու–Սուպսա խողովակաշարով, ինչպես նաև՝ երկաթուղային ճանապարհով՝ դեպի վրացական Բաթումի նավահանգիստ։
Բաքու–Նովոռոսսիյսկ խողովակաշարով ռուսական սևծովյան Նովոռոսսիյսկ նավահանգիստ ուղարկվող ադրբեջանական URALS տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 57․22 դոլար, ինչը ևս 1․06 դոլարով ցածր է նախորդ գնից։
Իսկ Հյուսիսային ծովում արդյունահանվող Brent Dated էտալոնային տեսակի նավթի գինը հունվարի 23-ին կազմել է 61․27 դոլար/բարել, ինչը նախորդ ցուցանիշի համեմատ նվազել է 1․3 դոլարով։