Իսրայելը 100 տոննային համարժեք մարդասիրական աջակցություն է ուղարկել Ուկրաինա:
Իսրայելի արտգործնախարարությունը հայտնել է, որ ուղարկվում են բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ, ջրի մաքրման համակարգեր, հազարավոր վրաններ, վերմակներ, քնապարկեր և վերարկուներ:
Հաղորդվում է, որ ինքնաթիռները վայրէջք կկատարեն Լեհաստանում, իսկ այնտեղից էլ օգնությունը կուղարկվի Ուկրաինա։
Հիշեցնենք, որ Իսրայելը քննադատել էր Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող ռազմական հատուկ գործողությունն ՝ այն որակելով «ներխուժում»: Բացի այդ Բեննեթը Վլադիմիր Պուտինին առաջարկել էր Իսրայելի միջնորդությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, սակայն նրա առաջարկը չէր ընդունվել: