Բաղդադում Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդական Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմիի հետ: Այս մասին տեղեկացրել է Իրաքի նախագահի մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ուղիները, ինչպես նաև երկու երկրների միջև ներդրումային ծրագրերի շուրջ համաձայնագրերի ակտիվացման անհրաժեշտությունը:
Իրանցի պաշտոնյան հանդիպման ժամանակ հաստատել է «Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունն Իրաքին տարբեր ոլորտներում: Նրա խոսքով՝ Իրանը հետևելու է երկկողմ համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերին:
Իրանցի պաշտոնյան Բաղդադում հանդիպել է նաև Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Ալ-Հալբուսիի հետ, ում հրավիրել է պաշտոնական այց կատարել Թեհրան:
Ալ-Հալբուսին իր հերթին նշել է, որ իր այցը Թեհրան կկայանա «որքան հնարավոր է շուտ»: