90 երկիր հրավիրվել են մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր 2020» մրցույթին

680

Ռուսաստանը հրավիրել է 90 պետությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր 2020» մրցույթին։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ հիշեցնելով, որ խաղերը կանցակցվեն 2020թ․ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը։

Նրա խոսքով՝ նախորդ հինգ տարիների ընթացքում բանակային խաղերին մասնակցել են 40 երկրների զինված ուժերի շուրջ 20․000 ներկայացուցիչ։ Նախարարը հավելել է, որ այս տարի ակնկալվում է 250 թիմի մասնակցություն։ Մասնակիցների ընդհանուր թիվը կկազմի շուրջ 6․000։ Ռուսաստանում արդեն իր աշխատանքներն է սկսել խաղերը նախապատրաստող հանձնաժողովը, ընթանում է մասնակիցների ընտրություն։