Իրանից պաշտպանվելու համար ԱՄՆ-ը կարող է «Patriot» համակարգեր տեղակայել Իրաքում

775

ԱՄՆ-ը քննարկում է իրաքյան իր ռազմաբազաներում «Patriot» հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայելու հարցը։

Պենտագոնյան աղբյուրին հղում կատարող Fox News հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Patriot»-ներ կարող են տեղակայվել այն բազաներում, որոնք Իրանի կողմից հրթիռակոծվել էին հունվարի սկզբին։ Ավելի վաղ ԱՄՆ-ը այդ ռազմաբազաներում հակահրթիռային պաշտպանության համակարգեր չէր տեղակայել, քանի որ Իրանի պատասխան հարվածները «քիչ հավանական» էր համարել։ Արդյունքում ամերիկյան ուժերը հակահրթիռային համակարգերի բացակայության պատճառով չէին կարողացել որսալ Իրանի արձակած հրթիռները։

Ինչպես հայտնի է՝ հունվարի 8-ին Իրանը հրթիռակոծել էր Իրաքի ամերիկյան Այն –ալ Ասադի  և Էրբիլի ռազմաբազաները՝ որպես պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության։ Իրանն ընդհանուր առմամբ 15 հրթիռ էր արձակել, հարվածների հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել 11 ամերիկացի զինվորականներ։