Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի

747

Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյազիգ (Խարբերդ) նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 29-ի, իսկ վիրաորների թիվը՝ 1466-ի ։ Այդ մասին հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը:

6.8 ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը ժամը 20.55-ին՝ Թուրքիայի Էլյազիգ նահանգի Սիվրիջե շրջանում:

Բջջային օպերատորները հայտարարել են անվճար հաղորդակցման ծառայություններ Էլյազիգում և Մալաթիայում մատուցելու մասին: