Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայում Էլազիդնահանգի Սիվիրջե շրջանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի առնչությամբ, որը, վերջին տվյալներով, խլել է 31 մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Խորապես ցավակցում ենք Էլյազիգում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»,-ասվում է ՀՀ ԱԳՆ–ի` Telegram ալիքում հրապարակված հայտարարությունում