Օդում բռնկված ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Իրանում

880

Իրանում օդում բռնկված ինքնաթիռը վայրէջք է կատարել: Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ինքնաթիռը Գորգան քաղաքից թռել է Թեհրան։ Օդում բռնկվել է շարժիչներից մեկը։

Օդաչուներին հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել, ոչ ոք չի տուժել։