Ռուս-ուկրաինական ճգնաժամը սպառնում է Լիբանանում պարենային անվտանգությանը. ԶԼՄ-ներ

156

Եթե ռուս-ուկրաինական ճգնաժամը երկարաձգվի, ապա հուլիսից Լիբանանը կարող է ցորենի պակասի լուրջ խնդրի առաջ կանգնել: Այս մասին գրում են լիբանանյան ԶՄԼ-ները:

Դա էլ իր հերթին կարող է պարենային անապահովություն առաջացնել Լիբանանում և մեծացնել աղքատության ցուցանիշը:

Ուշագրավ է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին ուրբաթ Լիբանանի էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ ձևավորվել է կոմիտե՝ կազմված արդյունաբերության, գյուղատնտեսության, պաշտպանության և մշակույթի նախարարներից՝ «պարենային անվտանգության ճգնաժամի դեմ պայքարելու» համար:

Նշենք, որ  2020 թվականի հուլիսին  Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել էր Լիբանանում հացահատիկի հիմնական սիլոսները: Դրանից հետո Ուկրաինան ապահովում է ցորենի մատակարարման 60%-ը:

Հատկանշական է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի ձգձգումը բացասական ազդեցություն կունենա նաև Եգիպտոսի վրա, որն աշխարհի ամենախոշոր ցորեն ներկրող պետությունն է:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Ուկրաինան միասին են կազմում ցորենի և գարու համաշխարհային արտահանման գրեթե մեկ երրորդը: Ուկրաինան նաև եգիպտացորենի հիմնական մատակարարն է: