Թուրքմենստանը գազը կտա Իրանին, Իրանն էլ Հայաստանին. քննարկվում է սվոփ համակարգով ՀՀ-ին գազ տրամադրելու հարցը

760

Հայաստանը բանակցում է Թուրքմենստանի և Իրանի հետ սվոփով գազ գնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը։

«Թուրքմենստանից սվոփով գազ գնելու վերաբերյալ հայտնում ենք, որ պարբերաբար բանակցություններ են ընթանում Իրանի և Թուրքմենստանի միջև», – նշված է հաղորդագրության մեջ։

Գազի ծավալների, գնի, տարանցման, ինչպես նաև վճարման եղանակների վերաբերյալ պայմանավորվածություններ դեռ ձեռք չեն բերվել։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հույս էր հայտնել, որ այդ սխեման անպայման կաշխատի։ Նշենք, որ Հայաստանի կողմից Թուրքմենստանից սվոփ համակարգով գազ գնելու նախագիծը ենթադրում է, որ Աշխաբադը վառելիք կմատակարարի Իրանի հյուսիսային գավառներին, իսկ Թեհրանն իր գազը կմատակարարի Երևան` ավելացնելով ծավալները: