7500 կմ անցած զբոսաշրջիկի հեծանիվը Թբիլիսիում գողացել են

676

Անգլիացի զբոսաշրջիկ Ռոուան Քեմփբելը, ով հեծանվով ճանապարհորդում է Սինգապուրից Մեծ Բրիտանիա, կանգ է առել Թբիլիսում, որտեղ գողացել են նրա հեծանիվը: Այս մասին տեղեկացնում է Aliq.ge-ն:

Ռոուան Քեմփբելն ասում է, որ հեծանիվը գողացել են Ռուսթավելի պողոտայի վրա գտնվող Hostel-ներից մեկի բակից: «Ես ավելի քան մեկ տարի է, ինչ ճանապարհորդում եմ, 11 երկիր եմ անցել՝ 7500 կմ և ուզում եմ շարունակել իմ ճանապարհորդությունը», — ֆեյսբուքում ստեղծած խմբում գրում է զբոսաշրջիկը:

Քեմփբելն ասում է, որ արդեն դիմել է ոստիկանություն, սակայն ապարդյուն: Նա դիմում է բոլորին, որպեսզի օգնեն գտնել իր հեծանիվը և այլ իրեր, որոնք գողացվել են հեծանիվի հետ:

Զբոսաշրջիկը իր գողացված իրերի մի մասը գտել է Ռուսթավելի պողոտայի աղբամաններից մեկում, այդ մասին ևս հայտնել է ոստիկանություն:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: