ԱՄԷ-ն և Իսրայելը շարունակում են զարգացնել տնտեսական համագործակցությունը

174

Իսրայելը և ԱՄԷ-ն տնտեսական համապարփակ համագործակցության համաձայնագիր են ստորագրելու մինչև մարտի վերջ։ Այս մասին հայտնել է Իսրայելում ԱՄԷ-ի դեսպան Մուհամմադ Ալ-Խաջան։

Դեսպանի խոսքով՝ այս համաձայնագիրը հիմք կծառայի տնտեսական հետագա համագործակցության զարգացման համար։

Իր հերթին Իսրայելի էկոնոմիկայի նախարարությունը, պատասխանելով համաձայնագրի ստորագրման ժամկետի մասին հարցին, հայտարարել է, որ այն նախատեսվում է կնքել «մոտակա ամիսներին», սակայն լրացուցիչ մանրամասներ չի հայտնել, հայտնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերին ԱՄԷ-ը և Իսրայելը կարգավորել են հարաբերությունները ԱՄՆ-ի միջնորդությամբ՝ ստորագրելով «Աբրահամյան արձանագրությունները»։ Նախորդ տարեվերջին Իսրայելի արտգործնախարար Լապիդը առաջին պաշտոնական այցն էր կատարել ԱՄԷ։ Իսկ հունվարին նախագահ Իցխակ Հերցոգը առաջին անգամ մեկնել էր ԱՄԷ և հանդիպել թագաժառանգ Մուհամմադ բըն Զայեդի հետ։