Խամենեիի ռազմական խորհրդական. «Իրան-ԱՄՆ բանակցություններն անհնար են»

727

Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրանը ոչ մի պայմանով բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ: Այս մասին  հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ռազմական խորհրդական Հոսեին Դեհղանը:

«Ոչ մի պարագայում Իրանի ժողովուրդն այդպիսի նվաստացման չի գնա: Այդ ժողովուրդը բանակցություններ չի վարի նրա հետ, որը կարգադրել է սպանել պաշտոնական այցով այլ երկիր մեկնած պաշտոնական անձի»,- ասել է նա:

Զինվորական խորհրդականի արձագանքը պայմանավորված է Իրանի արտգործնախարարի վերջին հայտարարությամբ, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները հնարավոր են: