Թուրքիան մտադիր է Սիրիայի Իդլիբի շրջանից մի քանի հարյուր մարտիկների տեղափոխել Հյուսիսային Իրաք՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) դեմ իրականացվող ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Տեղեկությունը հաղորդում է Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR)՝ մանրամասնելով, որ նախատեսվում է 400 զինյալներ ուղարկել Հյուսիսային Իրաք: Դիտարանի տեղեկություններով՝ Սիրիայի Իդլիբի շրջանում տեղակայված են թուրքական ԶՈՒ-երին ենթակա 13500 զինյալներ, որոնք բաշխված են Իդլիբի 60 ռազմական դիտակետերում, Հալեպում, Համայում և Լաթաքիայում:
Նշենք, որ Թուրքիայի ԶՈՒ-երն անցյալ տարի իրականացրել են օդային և ցամաքային ռազմական գործողություններ՝ թիրախավորելով PKK-ի դիրքերը Հյուսիսային Իրաքում: Անկարան նշում է, որ ռազմական գործողությունները շարունակվելու են, որպեսզի ոչնչացնեն PKK-ի ներկայությունն ու դրա առաջացրած անվտանգային սպառնալիքները: