Ստամբուլում կբացվի հայ և թուրք լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդես

777

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Հայաստանից ու Թուրքիայից 10-ական լուսանկարիչների աշխատանքներից կազմված ցուցահանդես կբացվի:

Ստամբուլի «UNIQ Gallery» ցուցասրահում «BridgingStories II» (Կամուրջներ կառուցող պատմություններ) խորագրով անցկացվելիք ցուցահանդեսը կբացվի հունվարի 29-ին և կտևի մինչև փետրվարի 7-ը. գրում է «Ակոս» թերթը:

Թերթի փոխանցմամբ՝ լուսանկարները պիտի շեշտադրեն խաղաղությունը և հույսը երկու ժողովուրդների միջև: Հիշեցնենք, որ «BridgingStories II»-ի հայաստանյան ցուցադրությունը տեղի է ունեցել 2019-ի օգոստոսին Դիլիջանում:

Նշվում է, որ այս նախագծի 1-ին մասը (BridgingStories) տեղի է ունեցել դեռևս 2016-2017թթ. Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ: Նախորդ ցուցահանդեսը համակարգել են Հայաստանը և Թուրքիան ներկայացնող լուսանկարիչներ Անուշ Բաբաջանյանի ու Սաբիհա Չիմենի կողմից: