Իդլիբ քաղաքից ահաբեկիչների նոր խումբ է տեղափոխվել Ուկրաինա Թուրքիայի աջակցությամբ։ Տեղեկությունը հայտնել է Սիրիական SANA լրատվամիջոցը՝ հղում կատարելով ռուսական աղբյուրներին։
Մասնավորապես, SANA-ն հղում կատարելով Sputnik լրատվական գործակալությունը, հայտնել է, որ ահաբեկիչների թիվը, ովքեր նախօրեին Իդլիբի գյուղերից մեկնել են Ուկրաինա, 87 է։ Նրանց մեծ մասը «իրաքցիներ, ֆրանսիացիներ և չեչեններ են»։
Գործակալությունը նշել է, որ «ահաբեկիչները երկու խմբաքանակով Ուկրաինա են տեղափոխվել Թուրքիայի աջակցությամբ նախորդ հինգշաբթի և ուրբաթ օրերին»:
Աղբյուրները նշում են, որ «ահաբեկիչները պատկանել են «Իսլամական պետություն» կազմակերպությանը»։