Թուրքիայի նախկին արտգործնախարարը Երուսաղեմը համարում է Պաղեստինի «հավերժ մայրաքաղաք»

876

Թուրքիայի ներկայիս արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուից բացի պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանին անդրադարձել է նաև նախկին արտգործնախարար, նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր Ահմեթ Դավութօղլուն։

Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP) երբեմնի գաղափարական առաջնորդներից Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է. «Երուսաղեմը մահմեդականների պատիվն է, աբրահամյան ավանդույթների վայրն ու Պաղեստինի հավերժ մայրաքաղաքը: Թրամփն ու Իսրայելը, որոնք անտեսում են այս բացահայտ ճշմարտությունը, առանց պաղեստինցիների և մահմեդականների հետ խորհրդակցելու, կազմել են, այսպես կոչված, խաղաղության ծրագիր, որն իրականում ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու լարվածության սերմեր է ցանում»:

Թուրքիայի նախկին վարչապետը նշել է նաև, որ այս ծրագիրը կազմվել է` իսլամական աշխարհի ոչ միասնական լինելու պատճառով, և որ այն «երբեք չի ընդունվելու»: