ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Արցախի Հանրապետությունում լարվածության աճի վերաբերյալ՝ ողջունելով լարվածությունը նվազեցնելու ջանքերն ինչպես եռակողմ ձևաչափում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ լարվածության մասին հաղորդագրություններով: Մենք ողջունում ենք եռակողմ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված իրավիճակի թուլացմանը», – ասել է կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ը «կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի սրման», ինչպես նաև լուծել բոլոր խնդիրները «ուղիղ երկխոսության միջոցով»։