Այսօր Իրաքի խորհրդարանը երկրորդ արտահերթ նիստն է գումարելու՝ նախագահ ընտրելու համար:
Երկրի ղեկավար ընտրելու համար այսօրվա նիստում պահանջվում է 220 պատգամավորների քվեարկությունը: Նախորդ շաբաթ պատգամավորների բոյկոտի պատճառով նախագահի ընտրությունը ձախողվել էր, քանի որ 329-ը պատգամավորներից 126-ը ներկա չէին գտնվել նիստին:
Իրաքի Դաշնային գերագույն դատարանի սահմանած ժամկետը լրանալու է ապրիլի 6-ին: Սակայն ուշագրավ է, որ սահմանադրությունում ոչինչ նշված չէ, թե նման պարագայում խնդրին ի՞նչ լուծում է տրվելու:
Նշենք, որ նախագահի պաշտոնի համար պայքարում են 40 թեկնածուներ: Սակայն հիմնական հավակնորդները երկուսն են՝ երկրի գործող ղեկավար Բարհամ Սալիհը, ում թեկնածությունն առաջադրել է «Քուրդիստանի հայրենասիրական միությունը», և Ռեբեր Ահմեդը, ով առաջադրվել է «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» կողմից։