Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմադ բըն Զայեդ Ալ-Նահայանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենին: Տեղեկությունը հայտնում է էմիրաթական WAM լրատվական գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարբեր ոլորտներում երկու երկրների միջև առկա համագործակցության ընդլայնման ուղիները:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորապես ուկրաինական ճգնաժամին: Նրանք մտքեր են փոխանակել դրա հետևանքները մեղմելու և հումանիտար ու տնտեսական մակարդակներում իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի շուրջ: