Իսրայելը Գազայում հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմական թիրախներին

757

Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական կործանիչներն ու անօդաչու թռչող սարքերը, ի պատասխան Իսրայելի տարածք արձակված հրթիռի,  Գազայի հարավային մասում հարվածներ են հասցրել Համասի զինագործական արհեստանոցի և ստորգետնյա ռազմական օբյեկտի ուղղությամբ։

Հունվարի 29-ին, երեկոյան պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից հրթիռ էին արձակել իսրայելական տարածքի վրա։

 Իսրայելի Kan պետական ռադիոյի տեղեկություններով՝ հիթիռը պայթել է անբնակ տեղանքում, տուժածների եւ վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել: