Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 31-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Սուհայլան Մունզեր Խալիլ Ալ-Ջուբուրին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Իրաքի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:
Բարձր է գնահատվել Իրաքում հայկական համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ընդլայնման գործում: