Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Տեղեկությունը հայտնում է Իսրայելի վարչապետի աշխատակազմը:
Սպիտակ տան մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ նախագահ Բայդենն իր ցավակցությունն է հայտնել իսրայելական երեք քաղաքներում իրականացված ահաբեկչությունների կապակցությամբ, որոնց հետևանքով սպանվել են 11 քաղաքացիներ:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ-ի «վճռական և ուժեղ աջակցությունն Իսրայելին» ինչպես ահաբեկչության դեմ պայքարում, այնպես էլ այլ սպառնալիքների չեզոքացման համար։
Հաղորդվում է նաև, որ կողմերը քննարկել են «Իրանի տարածաշրջանային ագրեսիան»:
Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Իսրայելի քաղաքներում երեք ահաբեկչություն է իրականացվել, որոնց զոհ է դարձել 11 մարդ։