ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապը Իրանի տնտեսությունը կդարձնի ավելի մրցունակ. Իրանական կայք

246

Իրանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին բազմաթիվ առավելություններ ունի, այն կհեշտացնի Իրանի ինտեգրումը համաշխարհային շուկային: Այս մասին հոդված է հրապարակել իրանական «Tahlilbazar» կայքը՝ գրելով Իրանի համար ԵԱՏՄ նշանակության մասին։

Հոդվածում անդրադարձել են Իրանի և ԵԱՏՄ-ի հինգ անդամների միջև  առևտրաշրջանառության ծավալի աճին և ընդգծել, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապը Իրանի տնտեսությունը կդարձնի ավելի մրցունակ և կանխատեսելի։

Հոդվածում շեշտվել է, որ միությունը ձգտում է իր անդամների միջև տնտեսության և առևտրի ոլորտում միասնական մեխանիզմներ ստեղծել: Սակայն անդամ երկրների միջև տնտեսական վեճերը և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունները ստիպում է միության անդամ երկրներին ավելի զգույշ լինել ինտեգրացիոն գործընթացում։

Հոդվածում ներկայացվել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվ ներկայություն ունենալու  Ռուսաստանի ձգտումը: Նշվել է, որ թեև Չինաստանն ու Ռուսաստանը քաղաքականապես նույն ուղղությամբ են շարժվում, սակայն Կենտրոնական Ասիայում տնտեսական մրցակիցներ են։