Հայաստանի հումանիտար առաքելությունը Հալեպին է փոխանցել 4 տոննա բժշկական պարագաներ

167

Հայաստանի հումանիտար առաքելության 9-րդ մարդասիրական խումբը Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ համագործակցությամբ ապրիլի 7-ին Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է 4 տոննա բժշկական և առողջապահական պարագաններ: Տեղեկությունը հաստատում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուններն իրենց երախտիքն են հայտնել հայ բժիշկներին ցուցաբերած բժշկական ամենօրյա աջակցության համար:

Նշենք, որ ընդհանուր առմամբ, առաքելության առաջին օրվանից մինչև օրս Հալեպի բուժհաստատություններին փոխանցվել է 24 տոննա դեղորայք։