Դամասկոսը դեմ է քվեարկել ՄԱԿ ԳԱ-ի բանաձևի նախագիծը՝ դադարեցնելու Ռուսաստանի անդամակցությունը Մարդու իրավունքների խորհրդին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բասսամ Սաբաղը:
Սաբաղը շեշտել է, որ բանաձևի նախագիծը պարունակում է թշնամական վտանգավոր տարրեր և բացառման քաղաքականության վառ օրինակ է:
Սիրիայի ներկայացուցչի խոսքով՝ Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցության կասեցումը բացասական ազդեցություն կունենա խորհրդի ներսում հավասարակշռության և ընդհանուր արդյունավետության վրա: Նա պնդել է, որ այդ դեպքում արևմտյան երկրները գերիշխանություն են հաստատելու խորհրդի նկատմամբ՝ պարտադրելով իրենց տեսլականն ու չափանիշները մարդու իրավունքների ոլորտում:
Սաբաղը վերահաստատել է, որ Սիրիան դեմ է քվեարկել բանաձևի նախագծին և մերժում է երկակի ստանդարտների քաղաքականությունը՝ կոչ անելով չքաղաքականացնել մարդու իրավունքներին առնչվող խնդիրները:
Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կողմ է քվեարկել Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու օգտին: Բանաձևին կողմ է քվեարկել 93 անդամ, 24-ը՝ դեմ, իսկ 58-ը ձեռնպահ են մնացել: