Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը: Այս մասին «Facebook»-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանի դեսպանությունը:
«Իսրայելում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունը և իր խորին ցավակցությունն է հայտնում այս բարբարոսական արարքի զոհերի ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է գրառման մեջ:
Նշենք, որ Թել Ավիվի կենտրոնում ահաբեկչություն է տեղի ունցել: Զոհվել է 2 մարդ, 12-ը՝ վնասվածքներ է ստացել, որոնցից չորսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ահաբեկչին հետապնդել են Թել Ավիվի արվարձանում, փոխհրաձգության ժամանակ նրան ոչնչացրել են: