Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է, որ Իսրայելը Սիրիայի Լաթաքիա նահանգի ուղղությամբ օդային հարվածներ է հասցրել:
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Իսրայելի օդուժին պատկանող F-16 կործանիչների հարվածների հետևանքով վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Ըստ տեղեկությունների՝ ավիահարվածների մի մասը չեզոքացրել են Սիրիայում տեղակայված «С-125» և «Панцирь-С» ռուսական ՀՕՊ համակարգերը: