Թուրքիայում լույս է տեսել համշենահայերի «Գոռ» հանդեսի հերթական համարը

481

Թուրքիայում հրատարակվել է համշենահայերի «Գոռ» ամսագրի հերթական համարը։ Այդ մասին հայտնում է թուրքական լրատվակայքը։

Հանդեսի նոր համարը լույս է տեսել «Համշենցիների՝ յայլաներ բարձրանալու մշակույթը» խորագրով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Գոռ» ամսագիրը տպագրվում է Թուրքիայում բնակվող մի խումբ համշենցիների կողմից, որոնց շարքում են գտնվում նաև երաժիշտ, «Վովա» խմբի անդամ Հիքմեթ Աքչիչեքը, Համշենի վերաբերյալ իր ուսումնասիրություններով և հայոց լեզվի՝ Համշենի բարբառով հրատարակած գրքերով հայտնի Մահիր Օզքանը և բանաստեղծ Իբրահիմ Քարաջան։

Նշենք, որ «գոռ» բառը հայոց լեզվի՝ Համշենի բարբառով նշանակում է՝ հավաքական աշխատանք։ Ամսագիրը սկսել է հրատարակվել 2014 թ․ սեպտեմբերին, 6-ամսյա պարբերականությամբ։ Հանդեսի նպատակն է տարածել և հետագա սերունդներին փոխանցել Համշենի մշակույթն ու լեզուն։