Թուրքիայում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել

182

Անթալիայում ավտոբուսը ենթարկվել Է ճանապարհատրասպորտային պատահարի, որը մի խումբ զբոսաշրջիկների Էր տեղափոխում Մեծ Բրիտանիայից: Տեղեկությունը հայտնում է Անթալիայում ՌԴ-ի գլխավոր հյուպատոսության կցորդ Դմիտրի Կոշկինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստիին:

Թուրքական մի շարք ԶԼՄ-ներ ապրիլի 18-ին հաղորդել են Անթալիայում զբոսաշրջիկներով լի ավտոբուսի ՃՏՊ-ի ենթարկվելու մասին:

Նրանց տվյալներով՝ տուժել Է առնվազն 10 մարդ:

Թուրքական ԶԼՄ-ները նշել են, որ ավտոբուսը մի խումբ զբոսաշրջիկների Էր տեղափոխում Մեծ Բրիտանիայից: Տուժածների շրջանում ռուսաստանցի զբոսաշրջիկներ չկան: