Գրոհայինները մզկիթ և մանկապարտեզ են գնդակոծել Սիրիայում

675

Մեկ ամսվա ընթացքում արդեն հինգերորդ անգամ Սիրիայում գրոհայինները թիրախավորում են մզկիթ։

Այս անգամ Սիրիայի Հալեպ քաղաքի Շահբա շրջանում գրոհայինները գնդակոծել են մզկիթ և մանկապարտեզ։

Գնդակոծությունները դադարեցնելու իշխանությունների և հոգևորականության կոչերին գրոհայինները նոր կրակով են պատասխանում:

Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան։