Ուկրաինայում ՌԴ զբաղվածության ֆոնին սպասելի էր, որ Բաքուն, օգտվելով իրավիճակից, քայլեր էր ձեռնարկելու Ղարաբաղում «ավելի շատ տարածք ազատագրելու և Սյունիքն օկուպացնելու համար»: Այս մասին նշված է Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի կայքում «Ուկրաինայի պատերազմի ազդեցությունը Ղարաբաղում հրադադարի խախտման վրա» վերնագրով հոդվածում:
Հոդվածում շեշտադրվել է, որ Սյունիքի օկուպացիայի դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան վերածվելու են տարածաշրջանային էներգետիկ հաբի:
Ըստ հոդվածի՝ Արցախյան 44-օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած զարգացումները խոսում են այն մասին, որ այդ ամենը Թուրքիայի տնտեսական նպատակների իրագործման համար տարածաշրջանի աշխարահաքաղաքական իրադրությունը փոխելու նպատակով էին:
Նշվել է, որ Իսրայելը ևս կարող է օգտվել իրավիճակից և Իրանի շուրջ օղակը սեղմել, քանի որ ԻԻՀ հարևանությամբ ցանկացած անկայունություն Իրանի թշնամիների օգտին է: