Զելինսկին մերժել է կործանված ինքնաթիռի համար փոխհատուցում վճարելու Իրանի առաջարկը

1735

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին մերժել է խոցված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի զոհված ուղևորների համար փոխհատուցում վճարելու Իրանի առաջարկը։

Զելինսին հայտարարել է, որ Իրանն առաջարկել է յուրաքանչյուր զոհված ուղևորի համար 80․000 ԱՄՆ դոլար վճարել․ «Դա շատ քիչ է, մենք կշարունակենք ճնշել՝ ավելի մեծ գումար պահանջելով», — նշել է Ուկրաինայի նախագահը։ Նա նաև կրկին պահանջել է Իրանից՝ Ուկրաինային տրամադրել ինքնաթիռի սև արկղերը՝ մանրամասն վերծանման նպատակով։

«Ուկրաինական միջազգային ավիաուղիներին» պատկանող «Boeing 737»  ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր հունվարի 8-ի առավոտյան՝ Թեհրանի օդանավակայանից օդ բարձրանալուց հաշված րոպեներ անց։ Ինքնաթիռի բոլոր 167 ուղևորներն ու ողջ անձնակազմը զոհվել էին։ Նրանց թվում կային Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Աֆղանստանի և Շվեդիայի քաղաքացիներ։ Օրեր անց Իրանի իշխանությունները խոստովանել էին, որ ինքնաթիռը սխալմամբ էր խոցվել՝ ռազմաօդային պաշտպանության միավորների կողմից։