Քարվաճառում ականի վրա ադրբեջանցի զինծառայող է պայթել

388

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառում ադրբեջանցի է պայթել ականի վրա։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը։

Գործակալության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19-ին, իսկ ականի վրա պայթած զինծառայողը Այխան Ջամալզադեն է։

Չի հաղորդվել՝ զինծառայողը մահացել է, թե վնասվածքներ ստացել։