Դամասկոսում արաբերեն լույս է տեսել Էդվարդ Միլիտոնյանի ժողովածուն

229

Դամասկոսում արաբերեն լույս է տեսել Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի պոետական ժողովածուն՝ Տիգրան Գաբոյանի թարգմանությամբ: Այս մասին տեղեկանում ենք Էդվարդ Միլիտոնյանի ֆեյսբուքյան էջից:

Գիրքը լույս է ընծայել Դար Ալ Հիլալ հրատարակչությունը:

Ժողովածուն հրատարակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Հայ Գրականությունը թարգմանություններում» հիմնադրամի աջակցությամբ և Հայ Առաքելական եկեղեցու Դամասկոսի Էջմիածնա թեմի առաջնորդարանի և առաջնորդ արքեպիսկոպոս Արմաշ Նալբանդյանի բարձր հովանավորությամբ: