Կայացել է Թեհրան-Ռիյադ բանակցությունների 5-րդ փուլը

164

Ապրիլի 19-ին Բաղդադում Իրանի և Սաուդյան Արաբիայի թագավորության միջև անցկացվել է  բանակցությունների 5-րդ փուլը:

Իրանական ISNA-ի տեղեկություններով՝ բանակցություններին մասնակցել են Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի ներկայացուցիչը, Սաուդյան Արաբիայի հետախուզության ծառայության ղեկավարն ու Իրաքի վարչապետը:

Կողմերը պայմանավորվել են բանակցություններն անվտանգային հարթությունից տեղափոխել դիվանագիտական հարթություն:

Հաղորդվել է, որ բանակցությունների 6-րդ փուլը ևս նախատեսվում է անցկացնել Բաղդադում:

Իր հերթին Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սաուդյան Արբաիայի հետ բանակցություններին՝ հանդիպումը որակելով «դրական և առաջադիմական»։

Խաթիբզադեն ընդգծել է, որ բանակցություններն անցկացվել են Իրաքի ու Օմանի աջակցությամբ, և եթե դրանք հասնեն քաղաքական մակարդակի, ապա շատ արագ տարբեր հարցերում լուրջ առաջընթաց կգրանցվի:

Հիշեցնենք, որ պաշտոնական Թեհրանի և Ռիյադի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2016թ․ հունվարին։