Բաղդադում ահաբեկիչը պայթեցրել է իրեն՝ սպանելով երկու զինծառայողի

130

Բաղդադում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, որի հետևանքով սպանվել են Իրաքի բանակի երկու զինվոր:

Բաղդադի հյուսիսում՝ Թարիմիյայի շրջանում Իրաքի բանակի ձեռնարկած հակաահաբեկչական գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մահապարտը պայթեցրել է իրեն՝ սպանելով մեկ մայորի և զինվորի:

Վիրավորվել են ևս երեք զինծառայողներ:

Նշենք, որ 2017-ի վերջին՝ երեք տարի տևած մարտերից հետո Իրաքը հայտարարեց «Իսլամական պետության» պարտության մասին: Սակայն կազմակերպության զինյալները շարունակում են փոքրամասշտաբ հարձակումներ իրականացնել, հատկապես Քիրքուկ քաղաքի շրջակայքի գյուղերում, Դիյալա և Սալահեդին նահանգներում:

Անցյալ տարի հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ ԻՊ-ի մոտ 10 հազար գրոհայիններ շարունակում են ակտիվ մնալ Իրաքում և Սիրիայում: