Իրաքի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Ալ-Հալբուսին պաշտոնական այցով մեկնել է Թեհրան:
Ալ-Հալբուսին հանդիպել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ալ-Հալբուսին շեշտել է, որ Իրանի կայունությունը դրականորեն է ազդում Իրաքի վրա:
Իրաքի խորհրդարանի խոսնակն ընդգծել է նաև ինքնիշխանության և բարիդրացիության պահպանման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ Բաղդադը ձգտում է տարածաշրջանում կայունության ամբողջական վերականգնմանը՝ ընդգծելով, որ հարևան երկրները պետք է համատեղ դիրքորոշումներ որդեգրեն տարբեր հարցերի շուրջ:
Թեհրան կատարած այցի շրջանակներում իրաքյան պատվիրակությունը նաև հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։
Նշենք, որ Իրաքի խորհրդարանի խոսնակը Թեհրան է մեկնել իրանցի իր պաշտոնակցի հրավերով: