Իրանը պատրաստակամությունն է հայտնել բանակցել Քուվեյթի հետ Դորա գազի հանքավայրի շուրջ

152

Թեհրանը պատրաստակամություն է հայտնել վերսկսել բանակցությունները Քուվեյթի հետ Դորա գազի հանքավայրի շուրջ։

Քուվեյթում Իրանի դեսպան Մոհամմեդ Իրանին նշել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել բանակցությունները, որոնք այս հանքավայրի շուրջ ընթանում են գրեթե 10 տարի Իրանի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի միջև։

Դեսպանը նաև շեշտել է, որ Իրանի արտաքին գերատեսչության նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Քուվեյթի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Դորա հանքավայրի խնդիրը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն իր հերթին հայտնել է, որ Իրանի և Քուվեյթի միջև բանակցային միջավայրը «հասուն» է դարձել՝ գազի հանքավայրի շուրջ ստեղծված խնդիրները քննարկելու և դրանց լուծումներ գտնելու համար:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան և Քուվեյթը Իրանին առաջարկել են բանակցել ջրային սահմանի դեմարկացիայի շուրջ, սակայն այս հրավերը անպատասխան է մնացել։

Նշենք, որ 2022 թվականի մարտի 21-ին Սաուդյան Արաբիան և Քուվեյթը հանքավայրի շահագործման շուրջ փոխըմբռնման համաձայնագիր են ստորագրել: Նրանք կոչ էին արել Իրանի մասնակցել բանակցություններին:

Հիշեցնենք, որ Դորա (իրանական անվանմամբ՝ Արաշ) գազի հանքավայրը գտնվում է Պարսից ծոցի ջրերում և հակասությունների առարկա է դարձել Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև:

Քուվեյթի արտաքին գործերի նախարար Շեյխ Ահմեդ Նասեր Ալ-Սաբահը նախկինում հայտարարում էր, որ Իրանը Ալ-Դորա բնական գազի հանքավայրի կողմ չէ։