Այսօր Բաղդադի կենտրոնական փողոցներից մեկում հրիթռ է ընկել: Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ Բաղդադի Ռուսաֆա փողոցի մոտակայքում «Կատյուշա» տեսակի անհայտ ծագման հրթիռ է ընկել:
Իսկ իրաքյան Shafaq News լրատվամիջոցի պնդմամբ՝ հրթիռն ուղղված է եղել դեպի «Կանաչ գոտի», սակայն չի կարողացել ֆիքսել թիրախը՝ ընկնելով բնակելի շենքի վրա:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ զոհեր չկան։
Նշենք, որ Իրաքի «Կանաչ գոտի» թաղամասում տեղակայված են կառավարական շենքերն ու օտարերկրյա դիվանագիտական առաքելությունները։