Ռուսաստան. «Թուրքիան մեզ չի տեղեկացրել, որ շարժվում է դեպի Իդլիբ»

1714

Ռուսաստանն արձագանքել է Սիրիայի Իդլիբ նահանգում Թուրքիայի զինուժի կրած մարդկային կորուստների վերաբերյալ հայտարարություններին:

Ըստ ռուսական կողմի՝ թուրքական բանակը հայտնվել է Սիրիայի կառավարական ուժերի կրակի տակ, քանի որ նախապես ռուսական կողմին իր գործողությունների մասին չի տեղեկացրել:
Հայտարարության մեջ նշվել է. «Թուրքական ստորաբաժանումները փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը առանց ռուսական կողմին տեղեկացնելու շարժվել են դեպի Իդլիբի դեէսկալացիոն գոտի և հայտնվել են Սիրիայի կառավարական ուժերի հարվածների ներքո, որոնք ուղղված են եղել Սերաքիբ բնակավայրի արևմտյան հատվածում գտվնող ահաբեկիչների դեմ»:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանալի 5 զինծառայող, վիրավորվել՝ 8-ը: Հիշեցնենք, որ Սոչիում Սիրիայի հարցով Թուրքիայի և Ռուսաստանի կնքած համաձայնագրից հետո ռուս-թուրքական ուժերը սկսել են համատեղ պարեկապահակային ծառայություն իրականացնել Եփրատ գետից արևելք ընկած տարածքներում։