Կայացել է Իրաքի վարչապետի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հեռախոսազրույցը

114

Իրաքի վարչապետի լիազորությունները կատարող Մուստաֆա Կազեմին վերահաստատել է տարածաշրջանում և արաբական աշխարհում համատեղ գործելու Բաղդադի հանձնառությունը՝ ի շահ տարածաշրջանի բարօրության:

Այս մասին Կազեմին հայտարարել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բըն Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

Զրուցակիցները միմյանց շնորհավորել են իսլամական Էյդ Ալ-Ֆիտր տոնի կապակցությամբ:

Իր հերթին Սաուդյան Արաբիայի թագաժառանգը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել երկկողմ համագործակցության հեռանկարները բոլոր ոլորտներում: