Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում քննարկվել է Լավրովի «սկանդալային» մեկնաբանությունը:
«Վարչապետ Նաֆթալի Բեննեթի հետ արդյունավետ բանակցություններ ենք վարել: Նրան և Իսրայելի ժողովրդին շնորհավորել եմ Անկախության տոնի կապակցությամբ»,- Twitter-ի էջում գրառում է կատարել Զելենսկին:
Reuters-ի փոխանցմամբ՝ զրուցակիցները նաև քննարկել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի «բացարձակապես անընդունելի և սկանդալային մեկնաբանությունը»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լավրովն Վլադիմիր Զելենսկուն համեմատել էր Ադոլֆ Հիտլերի հետ՝ ի պատասխան նրա այն հայտարարության, թե Ուկրաինայում ազգայնականացում չկա, քանի որ ինքը ազգությամբ հրեա է։ Ռուս արտգործնախարարն ընդգծել էր, որ դա բացարձակապես ոչինչ չի նշանակում, քանի որ, ինչպես իմաստուն հրեա ժողովուրդն է ասում, ամենամոլի հակասեմականները, որպես կանոն, հրեաներն են:
Այս հայտարարությունը կոշտ քննադատությունների է ենթարկվել Իսրայելի քաղաքական գործիչների կողմից: Ռուսաստանի դեսպան Անատոլի Վիկտորովն Իսրայելի ԱԳՆ էր կանչվել բացատրական զրույցի համար:
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդը «աններելի» էր որակել Լավրովի հայտարարությունը՝ կոչ անելով ներողություն խնդրել հրեաներից:
Ավելացնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայում «Ազովի» գրոհայինների հետ իսրայելցի վարձկաններ են կռվում։